Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն կտրվի ինքնուրույն իրականացնել պետական լեզվով ուսուցման կրթական ծրագիրը, առանց իրավաբանական անձ ստեղծելու
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված 18 հարց։
Նրանց հաղորդմամբ՝ խոսակցությունը շոշափել է Կրթության և գիտության նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» և «Գիտական տեխնոլոգիաների և դրանց զարգացման մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ վերացվել է սահմանափակումը, որով արգելվում է 65 տարին լրացած անձին բարձրագույն ուսումնական հաստատության վարչական պաշտոնում ընտրելուց։ Նաև միջազգային ծրագրով Վրաստանում լիարժեք ընդհանուր կրթություն ստացած օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվել ուսումը շարունակել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ առանց միասնական ազգային քննություններ հանձնելու։
Քննարկվել են նաև «Կրթության որակի զարգացման մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունները, որոնց հիման վրա հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն կտրվի ինքնուրույն իրականացնել պետական լեզվով ուսուցման կրթական ծրագիրը, առանց իրավաբանական անձ ստեղծելու։ Ընդգծվել է, որ նշված փոփոխությունները կարևոր են ինչպես պետական լեզվով ուսուցման ծրագրերի հասանելիության բարձրացման, այնպես էլ ուսումնական հաստատությունների ապակենտրոնացման առումով։