Նախատեսվում է վերանորոգել «Խաղաղության կամուրջը». Որքա՞ն կարժենա վերանորոգման աշխատանքները

Նախատեսվում է վերանորոգել «Խաղաղության կամուրջը». Որքա՞ն կարժենա վերանորոգման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել «Խաղաղության կամուրջը». Մայրաքաղաքի կառավարությունն արդեն հայտարարել է կամրջի վերանորոգման աշխատանքների պետական ​​գնումների մասին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կամրջի վերականգնման հայտերի ընդունումը կսկսվի մարտի 26-ին և կավարտվի մարտի 31-ին։ Նախահաշվային արժեքը կազմում է 1 362 782 լարի։

Տեղեկության համար նշենք, որ Մտկվարի գետի վրայով անցնող հետիոտնային կամուրջը՝ «Խաղաղության կամուրջը» կառուցվել է 2009-2010 թվականներին քաղաքապետարանի պատվերով։ Այն պաշտոնապես բացվել է 2010 թվականի մայիսի 6-ին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կամրջի ընդհանուր արժեքը կազմել է 12,5 մլն լարի, որը հատկացվել է Թբիլիսիի բյուջեով։ Կամուրջի ճարտարապետն է իտալացի Միշել դե Լյուկը, իսկ լուսավորության դիզայները՝ ֆրանսիացի Ֆիլիպ Մարտինոն։