Ծրագրավորման ոլորտի միջին աշխատավարձը 4500 լարի է․ Techsurvey 2022

Ծրագրավորման ոլորտի միջին աշխատավարձը 4500 լարի է․ Techsurvey 2022

Հրապարակվել են Techsurvey 2022 հետազոտության արդյունքները, որի նպատակն էր ուսումնասիրել Վրաստանի ծրագրավորման բնագավառը։ Հարցմանը մասնակցել է ծրագրավորման տարբեր ոլորտներում` տարբեր մասնագիտացմամբ աշխատող 376 մարդ։

Հետազոտության համաձայն՝ այդ ոլորտի միջին աշխատավարձը կազմում է 4500 լարի։ Հարցվածների 90 տոկոսը տղամարդիկ են եղել։

Ըստ հետազոտության արդյունքների` մեկից երկու տարվա ստաժ ունեցողների միջին աշխատավարձը կազմում է 2500 լարի, 2-4 տարվա աշխատանքային ստաժի դեպքում միջին աշխատավարձը 5500 լարի է, 4-6 տարվա աշխատանքային ստաժի դեպքում` 8500 լարի է, իսկ 6-9 տարվա աշխատանքային ստաժի դեպքում միջին աշխատավարձը 12 հազար 500 լարի է:

Հատկանշական է նաև, որ Վրաստանում, հետազոտության համաձայն,  ամենաբարձր վարձատրվող ծրագրավորման լեզուն Kotlin-ն է, որին հաջորդում են TypeScript-ը, PHP-ն և JavaScript-ը։ aliq.ge