Վրաստանի խորհրդարանի դիմաց ռուսամետ ցույցի ժամանակ այրել են Եվրամիության դրոշը

Վրաստանի խորհրդարանի դիմաց ռուսամետ ցույցի ժամանակ այրել են Եվրամիության դրոշը

Թբիլիսիի կենտրոնն այսօր արգելափակել են «Պահպանողական շարժումը» և «Alt Info» հարթակը, որոնք կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատմանը և դեմ են Արևմուտքի ազդեցությանը։

Շարասյունը Ռուսթավելի պողոտայով շարժվեց դեպի խորհրդարանի շենք։ Այստեղ ցուցարարները պահանջում էին Վրաստանում հանրաքվե անցկացնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ մասնակիցները ելույթ են ունեցել Վրաստանի դրոշների ներքո և վանկարկել «Սաքարթվելո»։

Նրանք նաև պահանջել են պատժել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ բռնության գործողություններ իրականացնողներին, առաջին հերթին՝ Մոլոտովի կոկտեյլներ նետողներին։

Ցուցարարների մյուս պահանջն է ազատ արձակել ԼԳԲՏ անձանց հակառակորդներին, ովքեր 2021 թվականի հուլիսի 5-ին ներխուժել են Tbilisi Pride-ի գրասենյակը և հարձակվել հեռուստաալիքների նկարահանող խմբերի վրա։

Ցուցարարները պոկել են խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը, տրորել այն ու այրել։ Ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցողին։