Ուսուցիչների կարիերայի առաջխաղացմանն աջակցելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) շարունակում է ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի վերանայման գործընթացը, ինչը ենթադրում է ուսուցչի մասնագիտական զարգացման սխեմայի ճշգրտում և կատարելագործում՝ ուսուցիչների առավելագույն ներգրավվածությամբ։
Վրաստանի կառավարության թիվ 97 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների) կպահպանեն գործող ուսուցիչների կարգավիճակը մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը:
2023 թվականի ընթացքում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կազմակերպած առարկայական քննությանը որպես գործող ուսուցիչներ իրավունք ունեն գրանցվելու միայն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցիչների կարգավիճակ ունեցողները:
Ըստ փոփոխության՝ ոչ վրացալեզու դպրոցներում ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) ուսուցիչների կարիերայի առաջխաղացման պայմանները ձևավորվել են հետևյալ կերպ.
Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցիչը կպահպանի գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը,
Մինչև 2026 թվականը ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) ուսուցիչը ավագ ուսուցչի կարգավիճակ կստանա, եթե անցնի (կամ անցել է) վրաց լեզվի դասընթաց, որը կազմակերպվել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կամ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կամ վրացերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կներկայացնի և մասամբ կհաստատի առարկայական իրավասությունը (1, 4, 7 կամ 10 կրեդիտ միավորներներով): Նրան թույլ կտան անցնել մասնագիտական հմտությունների վերապատրաստման երկարաժամկետ դասընթաց, որը հաջողությամբ ավարտելուց հետո կտրվի ավագ ուսուցչի կարգավիճակ։
Ոչ վրացալեզու դպրոցների ազգային փոքրամասնությունների լեզուների (ադրբեջաներեն և հայերեն) գործող ուսուցչին, որը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առարկայական և մասնագիտական կարողություն քնոությունն անցել է առնվազն 1 կրեդիտ միավորով, կշնորհվի ավագ ուսուցչի կարգավիճակ:
Ոչ վրացալեզու դպրոցների էթնիկ փոքրամասնությունների լեզուներով (ադրբեջաներեն և հայերեն) դասավանդող գործող ուսուցիչները, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առարկայական քննություններն անցել են 10 կրեդիտ միավորով, կստանան ավագ ուսուցիչների կարգավիճակ։aliq.ge