Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն դեկտեմբերի 23-ից 24-ը պաշտոնական այցով կլինի Մինսկում: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ռուսական «Գազպրոմ էքսպորտ» և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունների ղեկավարության հետ:
Էներգետիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նախարարը «Գազպրոմ էքսպորտի» ներկայացուցիչների հետ կհանդիպի դեկտեմբերի 23-ին:
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավար կազմի հետ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 24-ին։ Կքննարկվեն էլեկտրաէներգիայի ներկրման և այլ տեխնիկական հարցեր:
www.aliq.ge