Ապրիլի 1-ից ՌԴ ՊՆ-ն սկսում է պայմանագրով զինվորական ծառայության հավաքագրումը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Շոյգուի գործակալությունը նախատեսում է հավաքագրել 400 հազար մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում 10 հազար մարդ պետք է զինվորական ծառայության անցնի, իսկ Պերմի երկրամասում՝ 9 հազար մարդ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել էր բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և պայմանագրային զինծառայողների թվի ավելացման անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի կողմից աճող սպառնալիքին՝ Շոյգուն ասել է, որ բանակը պետք է 1,15-ից հասցնի 1,5 միլիոնի։ Ընդ որում, նրանց գրեթե կեսը՝ 695 հազարը, պետք է պայմանագրային զինծառայողներ լինեն։trialeti.ge