Դիզվառելիքի գինը կնվազի

Դիզվառելիքի գինը կնվազի

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին BusinessPressNews-ին հայտնել է, որ դիզվառելիքի գինը կնվազի:

Ըստ Իոբաշվիլիի՝ միաժամանակ բենզինի գնի նվազումը կարող է կանգ առնել։ Նրա խոսքով՝ դա կախված է առկա ռեսուրսներից։

«Այսօր բենզինի գինը Թբիլիսիի որոշ բենզալցակայաններում և ամբողջ երկրում կազմում է 2,10-2,15 լարի։

Նավթամթերքի շուկայում նախնական հաշվարկներ հնարավոր չէ անել, ոչ մի «նոստրադամուս» չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, բայց, ինչպես արդեն նշեցի, կախված ռեսուրսներից` պետք է ուղիներ գտնել դիզվառելիքի գնի իջեցման համար»,- ասել է Իոբաշվիլին։