Հայ կրթական հիմնադրամը սկսում է ընդունել դիմումներ կրթաթոշակային ծրագրի համար

Հայ կրթական հիմնադրամը սկսում է ընդունել դիմումներ կրթաթոշակային ծրագրի համար

Հայ կրթական հիմնարկությունը (AEF) սկսեց ընդունել ուսանողների առցանց  հայտադիմումները՝ բարձրագույն կրթության հաստատություններում կրթաթոշակային ծրագրի համար: Դիմորդները կկարողանան լրացնել հարցաթերթիկը Հիմնադրամի պաշտոնական կայքում, մինչեւ մայիսի 3-ը ՝  https://aef.eformsolutions.com/landing/sign-in ։

Հայ կրթական հիմնարկությունը (AEF) կրթաթոշակ է տրամադրում արդեն 5-րդ տարին՝ Վրաստանի մարզերում ապրող ազգությամբ հայ ուսանողներին: Առաջին երկու տարվա ընթացքում թիրախային մարզը՝ Ջավախքի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններն էին: Այժմ Հիմնադրամը ֆինանսավորում է կրթաթոշակի տեսքով էթնիկ հայ ուսանողների ամբողջ Վրաստանում (բացառությամբ Թբիլիսիի):

Յուրաքանչյուր ուսանողի համար տարեկան ֆինանսավորումը կազմում է տարեկան ուսման վարձի 90 %-ով, իսկ 10%-ը մնում է ուսանողի ենթակայությանը: Ին՞չ անել, ֆինանսավորումը ստանալու համար Հայ Կրթական Հիմնարկության Վիրահայության մասնաճյուղի տնօրեն՝  Հմայակ Գրիգորյանը պատասխանեց,- պետք է լրացվի հիմնադրամի կայքում առկա հայտադիմումը եւ անցնի երեք մրցակցային փուլ: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է որոշակի փաստաթղթեր տրամադրել: Այդ փաստաթղթերն են.

  • 3×4 չափի լուսանկար:
  • Ինքնության փաստաթուղթ (անհատականության վկայագիր կամ անձնագիր)
  • Ընտանիքի տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն
  • Ակադեմիական գնահատականներ համալսարանից
  • Տեղեկանք համալսարանից տարեկան ուսման վարձի չափը նշված․ և այլն։


Կրթաթոշակ ստանալուց հետո ուսանողի վրա սահմանվում են որոշակի պարտավորություններ: Օրինակ, մեկ ուսումնական տարվա ընթացքում կամավորական մինիմում 120 ժամվա աշխատանք: Համալսարանի կիսամյակի միջին գնահատականը պետք է գերազանցի 75 միավորը եւ այլն: Ըստ Հմայակ Գրիգորյանի, եղել են դեպքեր, երբ ֆինանսավորումը դադարեցվել է ցածր առաւադիմության պատճառով:

Լաուրա Հանեսյանը այն ուսանողներից մեկն է, ով հիմնադրամից ֆինանսավորում ստացավ 2020 թվականին: Նա սովորում է Իլյայի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ըստ Լաուրայի, Հիմնարկությունը հնարավորություն տվեց ոչ միայն սովորել համալսարանում, այլեւ նոր ընկերներ ձեռք բերել եւ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել:

Ներկայումս Լաուրան ներգրավված է բազմաթիվ գործողություններում, ինչպիսիք են կամավորությունը բարեգործությունը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Լրացուցիչ մանրամասներ մեր աուդիո նյութում:

Radio NOR · სომხური საგანმანათლებლო ფონდი იწყებს განაცხადების მიღებას სტიპენდიის მხარდაჭერის პროგრამაზე