Սերը խելահեղ արագության դարաշրջանում կարող է դժվար լինել, բայց ոչ անհնարին: Այսօրվա արագընթաց աշխարհում մարդիկ ավելի զբաղված են, քան երբևէ, և ժամանակ գտնելը կարող է դժվար լինել հարաբերություններ զարգացնելու համար: Այնուամենայնիվ, ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է լիարժեք հարաբերություններ սկսել եւ ընտանիք կազմել խելահեղ արագության այս դարաշրջանում:
Այսօր՝ մարտի 16 -ին, Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում այն մասին, որ երիտասարդներն վերջին շրջանում ուշ են ամուսնանում թ՞ե շուտ, եթե ուշ ապա ի՞նչն է պատճառը, եւ շուտ ամուսնանալը լավ է թ՞ե, ոչ: Այս եւ մնացած բոլոր հուզող հարցերը ստացան իրենց պատասխանները:
Բնակիչներից մեկի խոսքով՝ ամուսնությունը հետաձգելը մասամբ պայմանավորված է կրթության և կարիերայի զարգացման վրա ավելի մեծ շեշտադրմամբ, որը հաճախ գերակայում է ամուսնությունից և ընտանիքից:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ամուսնանալը և ընտանիք կազմելը կարող է թանկ արժենալ, և շատ երիտասարդներ կարող են ցանկանալ սպասել մինչև ֆինանսական կայունություն ձեռք բերելուն»:
Ըստ ամենայնի որոշ երիտասարդներ էլ կարող են տատանվել ամուսնանալու հարցում, քանի որ վախենում են մեկ անձի հանդեպ ցմահ պարտավորություն ստանձնելուց: Ընդհանուր առմամբ, ուշ ամուսնանալու որոշումը անձնական է և ամեն մարդ ինքն է պատասխանատվություն կրում իր ընտրության համար:(խմբագիր)
Բնակիչների հետ մեր զրույցը՝ ձայնագրությունում.
Ընթերցեք նաեւ՝