
Թբիլիսիի Դիդի Դիղոմիում անհետացած 12-ամյա աղջկան մահացած են գտել. Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նա կոկորդի շրջանում թեթեւ վնասվածք ունի։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար դեռահասի մարմինն ուղարկվել է դիահերձման։
Առկա տեղեկությունների համաձայն՝ անչափահասը կորել է երեկ երեկոյան։ Ժամը 23:00-ից նրան որոնում էին իրավապահներն ու տեղի բնակիչները։ Դեռահասին վերջին անգամ տեսել են Պետրիցու փողոցի հարակից հրապարակում։ Մի քանի ժամ անց նրան գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն չնայած բազմաթիվ փորձերին՝ աղջկան փրկել չի հաջողվել։
ՆԳՆ-ն հայտարարեց, որ դեպքի առթիվ արդեն սկսվել է հետաքննություն Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում։ Ներկայումս կատարվում են հետաքննություն։