Իրականացվում է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ

Իրականացվում է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի  ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ

Արդեն երկրորդ օրն է “Ջավախք Ավտո-Գզա” ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհին:

Ինչպես մեզ տեղեկացրեց ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեն, ներկայումս ճանապարհը բաց է կիսով չափ և ևս մեկ օր ձնամաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո այն ամբողջությամբ բաց կլինի:

Հիշեցնենք, որ ճանապարհը փակվել էր դեկտեմբերի 1-ին ուժեղ ձնաբքի հետևանքով.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting