
Այսօր՝ մարտի 18 -ին, Ախալքալաքի մարզական համալիրում մեկնարկեց Քիք-բոքսինգի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ՝ Վրաստանից, Հայաստանից եւ Իրանից:
Առաջնությանը մասնակցում էին նաեւ թվով 20 մարզիկներ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից, Սաթխայից եւ Արագյալից մարզիչներ՝ Կարեն Շկոյանի եւ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ:
Մարզիչ Սերգեյ Տոնականյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Այս մրցաշարը մեր մոտ արդեն ավանդույթ է դարձել եւ մենք 5 -րդ տարին է անցկացնում ենք: Վաղը տեղի կունենա եզրափակիչ հանդիպումները, որտեղ մարզիկները կպարգեւատրվեն մեդալներով, գավաթներով եւ գոտիներով»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝