Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։
Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ավանդական ամենօրյա ուղերձում պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը:
«Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»,- ասել է Զելենսկին: