
Վրաստանի բոլոր բենզալցակայանները պետք է հագեցած լինեն մեքենաների համարանիշերը կարդալու հնարավորություն ունեցող տեսախցիկներով։
Երկրի կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։
Փաստաթղթի համաձայն՝ վրացական բենզալցակայանների ներքին պարագծի տեսահսկման համակարգերը պետք է թույլ տան ժամում մինչև 20 կիլոմետր արագությամբ շարժվող մեքենաների համարանիշը կարդալ։
Ինչ վերաբերում է արտաքին տեսախցիկներին, ապա դրանք պետք է ցույց տան ճանապարհն ու բենզալցակայանի շրջակայքը։
Այն կհսկի Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնը, որը տեսախցիկներին հասանելի կլինի առցանց։ Այս դեպքում տեսախցիկների ձայնագրությունները կպահվեն 30 օր։