Նինոծմինդա քաղաքը պատրաստ է դիմավորել 2017 թվականը: Տեղադրված է գլխավոր տոնածառը, իսկ կենտրոնական Ազատություն փողոցը` զարդարված:
Ամանորյա զարդարանքի գեղեցկությունը կարելի է դիտել գիշերային ժամերին:
Նինոծմինդա քաղաքի գլխավոր տոնածառը այս տարի տեղադրված է Հայոս-Քարթլոս զբոսայգում:
Այս տարի ամանորյա տոնածառի և գլխավոր փողոցի զարդարման համար տեղական բյուջեից հատկացվել էր 4900 լարի գումար:
Մանրամասները կարող եք դիտել մեր լրագրողի պատրաստած ֆոտոռեպորտաժում.
Բորիս Ղարսլյան