Ներքին տեղահանվածների (ՆՏ) և էկոմիգրանտների գործակալությունը սկսել է ջերմոցների կառուցման ծրագիր։ Ծրագրին կարող են մասնակցել վարչական գծին մոտ գտնվող գյուղերի բնակիչները, ինչպես նաև Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի և Կախեթիի շրջաններում բնակվող հարկադիր վերաբնակները։ jnews.ge
Ծրագրի նպատակն է աջակցել ՆՏ-ներին և վերաբնակեցված էկոմիգրանտների գյուղատնտեսական նախաձեռնություններին։
Դրամաշնորհային ծրագրի հաղթողներին պատկանող հողատարածքում կկառուցվեն ջերմոցներ։ Ընդհանուր առմամբ կֆինանսավորվի մինչև 30 ծրագիր։ Ծրագիրը ներառում է նաև մասնակցության բաղադրիչ շահառուի կողմից: Ծրագրի բյուջեն 300 000 լարի է։
Ծրագրին մասնակցել ցանկացող հարկադիր վերաբնակների և էկոմիգրանտների դրամաշնորհային հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 10-ը։
Մանրամասն տեղեկություններ և դիմումի ձև՝ idp.gov.ge
Դիմումը կարելի է ուղարկել գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@idp.gov.ge։
Ծրագրի շրջանակներում հնարավոր է տեղադրել հետևյալ չափերի և ձևերի ջերմոցները.