Վրաստանի ՆԳՆ-ն հրաժարվել է Netgazeti-ին տեղեկություններ տրամադրել մարտի 7-9-ը Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերը ցրելու համար օգտագործված ոստիկանների թվի և հատուկ տեխնիկայի մասին։
Հրատարակությունը հայտնում է, որ գերատեսչությունն իր մերժումը բացատրել է նրանով, որ նշված տվյալները «պետական գաղտնիք» են։
Հրատարակությունը փորձել է պարզել, թե քանի մարդ է մասնակցել ցույցերի ցրմանը, ինչպես նաև, թե ինչ հատուկ տեխնիկա և որքան է օգտագործվել, այդ թվում՝ ռետինե փամփուշտներ օգտագործվե՞լ են։
Նշենք՝ տուժած ցուցարարների թիվը դեռ չի նշվում։ ՆԳՆ-ն հայտնել է միայն վիրավոր ոստիկանների մասին՝ մարտի 7-ին՝ 50 ոստիկան, իսկ մարտի 8-ին՝ 10։