
Վրաստանի որոշ շրջաններում մինչև մարտի 27-ը կպահպանվի անձրեւոտ եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում կլինի +15, +20 աստիճան։ Մարտի 26-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։