Թբիլիսիի Մուխիանի բնակելի միկրոշրջանում գտնվող բնակելի շենքի վերելակում այսօր առավոտյան մահացած տղամարդ է հայտնաբերվել։
Դիակը հայտնաբերել են հարևանները, ովքեր ոստիկանություն են կանչել։ Ականատեսները պատմում են, որ վերելակում կրակի հետքեր են եղել, տղամարդու մարմնին նաև այրվածքներ են եղել։
ՆԳՆ-ն գործ է հարուցել դիտավորյալ սպանության հոդվածով.
Տղամարդը մոտ 60 տարեկան է, այս տանը բնակարան է վարձել, որտեղ ապրում էր մոր հետ։
Հարեւաններն ասում են, որ ոչ աղմուկ են լսել, ոչ էլ կասկածելի բան են տեսել։
Դեպքի վայրում են քրեագետները։