Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 68 ձայնով, միաձայն ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխությունները, որոնց համաձայն՝ տուգանքները բարձրացվում են տրանսպորտային միջոցների տեխզննում չանցնելու կրկնակի դեպքերի համար։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործող «Վարչական իրավախախտումների օրենսգրքով» պարբերական տեխզննում չանցած մեքենայի վարորդը տուգանվում է 50 լարիով։ Օրենսգիրքը սանկցիա չի նախատեսում նշված իրավախախտումը կրկնելու դեպքում։
Համաձայն օրենսդրական փոփոխությունների, եթե անձը, որը մեկ անգամ տուգանվել է սահմանված կարգով տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու կամ տեխզննում չանցած տրանսպորտային միջոցն այլ անձի վարելու կամ շահագործելու տրված արարքը կրկին կատարում է համապատասխան տուգանքի նշանակումից 30 օրվա ընթացքում՝ ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 300 լարիով:
Նույն սկզբունքով, եթե վերը նշված իրավախախտումը կրկին կրկնվի, դա կհանգեցնի՝ 300 լարի տուգանք ֆիզիկական անձի համար, և իրավաբանական անձի համար՝ 500 լարիի չափով:
Նույն իրավախախտման համար տուգանք նշանակելուց 30 օր հետո յուրաքանչյուր հաջորդ իրավախախտման արդյունքում կտուգանվի ֆիզիկական անձը 500 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 700 լարիի չափով: