Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը համակարգիչներ է շնորհել հանրակրթական դպրոցների աշակերտներին գերազանց սովորելու համար։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 49 սան ստացել են համակարգիչներ գերազանց առաջադիմության համար:
Համակարգիչները պարգևատրվում են VII-ից IX դասարանների բոլոր առարկաներից 10 միավոր ունեցող աշակերտներին: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսանողների մոտիվացիան և կատարելագործել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի դասավանդման գործում:
«Իմ առաջին Համակարգիչը» ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության կողմից 2009 թվականից։
Ներկայացնում ենք նոութբուք ստացած դպրոցների աշակերտների ցանկը.
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի 7 աշակերտ; քաղաքի թիվ 3 դպրոցի 5 աշակերտ; Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի 6 աշակերտ; Մ.Արագյալ գյուղի դպրոցի 2 աշակերտ; Փ.Արագյալ գյուղի դպրոցի 2 աշակերտ; Մ.Խանչալի գյուղի դպրոցի 4 աշակերտ; Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի 5 աշակերտ; Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցի 3 աշակերտ; Սաթխա գյուղի դպրոցի 2 աշակերտ; Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցի 3 աշակերտ; Ժդանովական գյուղի դպրոցի 1 աշակերտ; Փոկա գյուղի դպրոցի 2 աշակերտ; Դիլիֆ գյուղի դպրոցի 1 աշակերտ; Օրլովկա գյուղի դպրոցի 5 աշակերտ; Սպասովկա գյուղի թիվ 1 դպրոցի 1 աշակերտ:
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Աննա Բդոյանն այն աշակերտներից է, ով «Իմ առաջին Համակարգիչը» ծրագրով նոթբուք է ստացել, և նշում է, որ սա կառավարության մոտիվացիա է աշակերտների համար։ Ուսանողները կձգտեն ավելի լավ սովորել և հասնել ավելիին: «Կրթությունը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, ուստի չես կարող սովորել միայն գնահատականների համար»,- նշում է Աննան։
Մարինե Ղազարյանը կարծում է, որ կրթությունը կօգնի լավ մարդ դառնալ կյանքում. Մարինան Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի է եւ արդեն որոշել է մասնագիտությունը։ Նա ցանկանում է սովորել Թբիլիսիի պետական համալսարանում՝ որպես դեղագործ։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը համակարգիչներ է շնորհել Նինոծմինդայի 49 աշակերտների գերազանց սովորելու համար: