Նինոծմինդայում արդեն մի քանի օր է՝ տեղի հիվանդանոցի մոտ կոյուղաջրերի խցանման խնդիր կա, ինչի պատճառով հիվանդանոցին հարող տարածքի մի մասը հեղեղված է։ Ինչպես հայտնի դարձավ, կոյուղու պահպանման համար պատասխանատու ընկերությունն այս պահին զբաղված է այլ տեղամասերում։
Ջրածածկ տարածքից ջուրը սկսում է դուրս գալ ճանապարհ, բայց հոսում է կոյուղու մեկ այլ դիտահոր։ Սակայն խցանված կոյուղու հոտը գնալով ավելի տհաճ է դառնում և անհարմարություն է պատճառում ուրիշներին։
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքում ջրի ու կոյուղու դիտահորերը անմխիթար վիճակում են, որոնք հաճախ խցանվում կամ կոտրվում են։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի ընկերությունը կսկսի հսկայական ծրագիր, որը կփոխարինի ջրի խողովակները ամբողջ քաղաքում: