Նինոծմինդա քաղաքի մոտակա անտառում աղբը շատանում է

Նինոծմինդա քաղաքի մոտակա անտառում աղբը շատանում է

Նինոծմինդա քաղաքից դեպի Ախալքալաքի ուղղությամբ երթևեկելիս, ճանապարհի եզրերին տեսանելի է ցրված աղբը: Նամանավանդ Նինոծմինդա քաղաքին կից անտառի մոտակայքում, որտեղ երթեւեկող մեքենաները կանգնելու ընթացքում իրենցից հետո թողնում են աղբը: Թափոնների մեծ մասը հիմնականում պլաստմասե և ապակե շշեր են:

Այս ամենը նաեւ այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:

Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին:

Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100 -ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:

4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակտրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը 6000 լարիով:

Կարդացեք նաեւ՝