Դեկտեմբերի 23-ին Ձեռներեցության և համագործակցության զարգացման գործակալության և Լեռնային շրջանների զարգացման ազգային խորհրդի կողմից մշակված “Վրաստանի լեռնային շրջանների զարգացման համար փոքր դրամաշնորհեր” նախագծով բացվեց “Cafe Ice Cream” սրճարանը:
Նախագծով ձեռք են բերվել պաղպաղակ պատրաստելու սարքավորումներ, ինչպես նաև կառուցվել է սրճարանի շինությունը:
Բացման արարողությանը ներկա էին Նինոծմինդա քաղաքի բնակիչներ, ինչպես նաև վերոնշյալ նախագծի ներկայացուցիչը:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք սրճարանի սեփականատեր Գայանե Սողոյանի հետ.
Գարուշ Արզումանյան