Նինոծմինդայում արգելվելու է առևտուրը քաղաքի կենտրոնական փողոցներում։ Քաղաքապետարանի որոշմամբ և քաղաքապետարանի հավանությամբ՝ արգելքը կտարածվի Ազատության, Դավիթ Շինարար, Պուշկին, Սպանդարյան, Տերյան Հովսեփյան և Կառլ-Մարքս փողոցների, ինչպես նաև դպրոցների, պետական կառույցների, մշակութային և պատմական հուշարձանների հարևանությամբ, իսկ կրոնական հաստատություններից 20 մետր շառավղով։
Նինոծմինդայի քաղաքապետարանի իրավաբանական ծառայության ղեկավար Խորեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը կսկսի ստուգել և զգուշացնել, որ կենտրոնական փողոցներում առևտուր անելն անհնար է։ Արգելքը խախտելու դեպքում համապատասխան հանձնաժողովը խախտողի տվյալները կուղարկի ՆԳՆ՝ միջոցներ ձեռնարկելու։
Շատ վաճառողներ, ովքեր խանութ չունեն, իրենց ապրանքը վաճառում են քաղաքի փողոցների մայթերին՝ իրենց ընտանիքներին պահելու համար: Այժմ այդ մարդիկ պետք է իրենց արտադրանքը վաճառեն միայն հատուկ լիազորված վայրերում։
Սակայն հարկ է նշել, որ 2019 թվականի հոկտեմբերին քաղաքապետարանի բյուջեից 163 842 լարի է ծախսվել նոր շուկայի կառուցման վրա, որն այս պահին դեռ չի աշխատում։
Շուկան չի աշխատում, վաճառողները չեն ցանկանում առևտուր անել այս կառույցում։ Տեղի բնակիչները նշում են, որ շուկայի դիրքն անհարմար է, մեքենաների կայանատեղի չկա, ջեռուցում չկա, և այս վայրը թաքնված է մարդկանց աչքից։ Գնորդների հիմնական հոսքը մարդիկ են, ովքեր անցնում են գլխավոր փողոցով։