Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից մեկը Ժդանովական գյուղից է

Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից մեկը Ժդանովական գյուղից է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին գրում է News.am-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 72-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2107» մակնիշի 31 SL 056 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Մ. Ե.) եւ «Volkswagen Passat» մակնիշի 35 AT 480 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Ա. Խ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային մոտեցրել ուղեւոր 1964 թ. ծնված Թ. Կ. Ի-ին, վարորդին եւ ուղեւոր՝ 1959 թ. ծնված Ս. Ե.-ի դին, իսկ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդին եւ ուղեւոր՝ 1954 թ. ծնված Թ. Ա.-ին, վերջինս հոսպիտալացումից հետո Թալինի ԲԿ-ում մահացել է:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի Բժշկական կենտրոն:

www.news.am



Opinion, pooling and voting