«Ունենալու ենք ակադեմիական քաղաք՝ տրամվայով, համալսարաններով ու ֆուտբոլի ազգային մարզադաշտով»․ Փաշինյան

«Ունենալու ենք ակադեմիական քաղաք՝ տրամվայով, համալսարաններով ու ֆուտբոլի ազգային մարզադաշտով»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վահագնի թաղամասի, Աշտարակ եւ Պռոշյան համայնքների միջնամասում գտնվող տարածք, որտեղից ուղիղ միացում է արել` նշելով, թե ինչ տեսք է ապագայում ունենալու ակադեմիական քաղաքը։ «Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Նախագիծը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով եւ համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ»,-նշել է նա։ Փաշինյանը հավելել է․ «Այս հատվածում կլինեն համալսարաններ, այդ թվում՝ սպայական ավագ դպրոց եւ սպայական համալսարան։ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում կլինի տեխնոլոգիական կլաստեր»։ Ըստ նրա՝ երեք հատվածից բաղկացած ակադեմիական քաղաքին միավորելու է տրամվայրը․ «Եթե մասնագետները հաստատեն, կունենանք նաեւ ֆուտբոլի ազգային մարզադաշտ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Առավոտ