Մահախոսական/Լուսինե Արարատի Ղուկասյան

Մահախոսական/Լուսինե Արարատի Ղուկասյան

Ողբերգական վթարի զոհ դարձավ Լուսինե Արարատի Ղուկասյանը ծնված 1998 թվականին՝ Նինոծմինդա քաղաքում:

Հարազատները, բարեկամները և բոլոր նրան ճանաչողները խորը վշտով սգում են սիրելի Լուսինեի վաղաժամ մահը և ցավակցում ընտանիքին։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 28֊ին Նինոծմինդա քաղաքում:

________________________________________________

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Իմ կյանքում ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մի բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։