Նինոծմինդայի մունիցիպալիտետի երկու գյուղերում գյուղական ճանապարհներ կասֆալտապատվեն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանն արդեն մրցույթ է հայտարարել Հեշտիա և Գանձա գյուղերի ներգյուղական ճանապարհների ասֆալտապատման համար։ Բյուջեից հատկացվել է 931`200 լարի։
Հեշտիա գյուղի ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 484 հազար 100 լարի, Գանձա գյուղի ճանապարհների ասֆալտապատման համար՝ 237 հազար 200 եւ 209 հազար 900 լարի:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղի բնակիչները հաճախ դժգոհում են գյուղական ճանապարհների անմխիթար վիճակից, ինչը դժվարացնում է երթեւեկությունը։
Հավելում ենք, որ այս տարի ասֆալտապատվելու են նաեւ քաղաքապետարանի գյուղեր տանող ճանապարհները։