Մարտի 25-ին Թբիլիսի էր այցելել Նինոծմինդայի երաժշտական դպրոցի դհոլի անսամբլը՝ Սարիբեկ Ղարսլյանի ղեկավարությամբ։
Փառատոնին Վրաստանի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցները հանդես եկան պարային ու երգային համարներով։ Ներկա էին «Կովկասյան ռիթմեր» անսամբլը և Նինոծմինդայից ժամանած պարային համույթը։ Առաջին տեղը զբաղեցրել է դհոլի անսամբլը, որը բաղկացած է տարբեր տարիքի 23 մասնակիցներից։ Պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով։
Ղեկավար Սարիբեկ Ղարսլյանի խոսքով, անսամբլը Հայաստանից հրավեր է սպասում, իսկ Սիղնաղիում նախատեսվում է մեծ փառատոն, որտեղ կարող է ելույթ ունենա համույթը։ Մեզ հետ զրույցում Ղարսլյանը նշեց է, որ իրենց ֆինանսական աջակցություն է պետք, որպեսզի կարողանան ավելի շատ փառատոների մասնակցել։ «Ամոթալի է, երբ ծնողներից գումար ենք խնդրում իրենց երեխաներին կերակրելու համար»,- ասում է նա։
Մանրամասները՝ աուդիո նյութում։