«Այստեղ ի սկզբանե մինչև վերջ անպատասխանատու, անտարբեր, մակերեսային վերաբերմունք և պետական գերատեսչությունների շինծու միջոցներ կան, մենք ստացանք 90-ականների «Տեխասմոտր»-ի թարմացված տարբերակը, որը նույնն է, ինչ 90-ականներին էր։ Այս մասին հայտարարել է HUB GEORGIA-ի գործադիր տնօրեն Վասո Ուռուշաձեն։
«Անցել է 5 տարի, և թե՛ ճանապարհային երթևեկության անվտանգության, թե՛ օդի աղտոտվածության առումով բարելավված արդյունքների փոխարեն ունենք վատթարացում։ Սա նշանակում է, որ «Վրացական երազանքի» մշակած, այսպես կոչված, տեխզննման բարեփոխումը ձախողվեց:
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ «Վրացական երազանքի» կառավարումն ու մենեջմենտը բարեփոխումներ իրականացնելու կարողություն չունի, և դա ապացուցվել է տարբեր բարեփոխումների առնչությամբ։ Ինչ վերաբերում է տեխզննությանը, ապա պետական գերատեսչությունների կողմից սկզբից մինչև վերջ կա անպատասխանատու, անտարբեր, մակերեսային վերաբերմունք և շինծու միջոցներ։ Ուղղակի բառացի կաշառքը վերացել է ու մեկ այլ մոդել է ներդրվել։ Նաեւ առողջ մրցակցային միջավայր չէ, բոլորը գիտեն, որ տեսչական կենտրոններ կան, որտեղ մտերիմներ ունեն, կարող ես գնալ այնտեղ, աչք կփակեն ինչ-որ խոչընդոտի վրա։ Սա, իհարկե, ուղիղ իմաստով կաշառք չէ, սակայն, եթե դիտարկենք ընդհանուր պրիզմայով, սա նույնպես կոռուպցիայի բաղկացուցիչներից է»,– ասում է նա:tv9news.ge