
Դեդոփլիսծղարոյում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Տեղացիների խոսքով՝ արագ ընթացող մեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել երկաթե կառույցին։
Արդյունքում 33-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ երկու ուղեւոր հոսպիտալացվել են։ Նրանց վիճակն այս փուլում բավարար է։
Տեղում մոբիլիզացվել են ոստիկանները։ Նախաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։trialeti.ge