Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ավարտին է հասցվել մինի մարզադաշտի շինաշխատանքները:
Ջիգրաշենի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքների համար Նինոծմինդայի մունիցիպալ բյուջեից հատկացվել էր մոտավորապես 63 000 լարի գումար:
Խաղադաշտի շինարարական աշխատանքներից հետո տեղադրվել է գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը: Մի որոշ ժամանակ աշխատելուց հետո լամպերից մեկը շարքից դուրս է եկել:
Երիտասարդների խոսքով՝ հիմա արդեն գարուն է եւ ամեն երեկո մարզադաշտում զբաղվում են, տեղադրված է թվով 2 գիշերային լուսավորության լամպ, սակայն մեկը արդեն շարքից դուրս է եկել: Ինչպես նաեւ ընդհանուր լուսավորությունը շատ թույլ է: Եթե փոխեն լամպերը ավելի կլուսավորվի:
Լուսավորության հարցի հետ կապված NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապեատարանի ենթակառուցվածքների ծառայություն որտեղից պատասխանեցին, որ այն գյուղերի ներկայացուցիչները որտեղ շարքից դուրս են գալիս խաղադաշտերի լուսավորության լամպերը պետք է դիմեն քաղաքապետարան, որն էլ իր հերթին կտեղեկացնի կումունալ ծառայությանը եւ փոփոխման աշխատանքներ կիրականացվեն: Լուսավորության համար նախատեսված հատուկ գումար չկա:
Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Եթե մինի մարզադաշտերի կառուցումից հետո դրանց ժամկետը անցել է ապա մեզ տեղյակ են պահում եւ այդ ժամանակ մենք փոխում ենք: Այս պահի դրությամբ փոխելու ենք Դիլիֆի եւ Խոջաբեկի խաղադաշտերի լամպերը, իսկ ինչ վերաբերվում է Ջիգրաշենին` դեռեւս տեղեկություն չենք ստացել»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Մենք փորձեցինք նաեւ կապ հաստատել Ջիգրաշենի ներկայացուցչի հետ սակայն չստացվեց:
Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ շարքից դուրս է եկել Թորիայի մինի մարզադաշտի լույսերից մեկը եւ ունի փոխելու կարիք:
Այս հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Թորիայի ներկայացուցիչ՝ Արտյոմ Պետրոսյանի հետ ով նշեց, որ այդ հարցով դիմել է քաղաքապետարան, որտեղից դրական պատասխան է ստացել եւ մոտ ժամանակներս կփոխվեն:
Կարդացեք նաև՝
Պարզաբանում:
Ջիգրաշենի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանի խոսքով՝ խաղադաշտը կառուցելու ժամանակ իրենք լույսերի հետ կապված ոչ մի աշխատանք չեն իրականացրել եւ պատասխանատվություն չեն կրում:
Մենք նաեւ հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի սակրեբուլոյի պատգամավոր Շիրազ Խոդիկյանի հետ, ով նշեց որ ինքը իր անձնական միջոցներով է տեղադրել Ջիգրաշենի մինի մարզադաշտի գիշերային լուսավորության լամպերը, իսկ վառված լամպն էլ մոտ ժամանակներս կփոխվի: