Աջարիայում ուժեղ քամու պատճառով առաջացած խնդիրների հետեւանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Տեղի բնակիչների խոսքով՝ Քոբուլեթիում ուժեղ քամու հետեւանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ մարդու դի։
Բաթումում երեք մարդ է տուժել, նրանցից մեկն անչափահաս է.
«Մեկ կնոջ վրա ապակի է ընկել, կրպակը շրջվել է, մեկ մարդ նույնպես վիրավորվել է, նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Մոր եւ մանկան բժշկական կենտրոնում 17-ամյա տղա կա»,- պատմեց տեղի բնակիչներից մեկը։
Բաթումում ուժեղ քամու պատճառով տասնյակ հաղորդագրություններ են ուղարկվել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն։ Interpress գործակալության փոխանցմամբ՝ հրշեջներն ու փրկարարներն արձագանքում են հաղորդագրությանը։
Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ ուժեղ քամին քաղաքի տարածքում տապալել է մի քանի ծառ, երթևեկությունը խաթարվել է Բաթումին և Մախինջաուրին միացնող կենտրոնական ճանապարհով, և այս հատվածում վնասվել են էլեկտրահաղորդման աշտարակները։
«Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Բաթումիի տարբեր վարչական միավորներում։ Ծառերը ընկել են հրապարակներում, այգիներում և փողոցներում։ Կանաչապատման ծառայությունը լուծարման աշխատանքներ է իրականացնում։ Մի քանի հասցեներում արձանագրվել են նաև տանիքների փլուզման փաստեր, դեպքի վայր են մեկնել քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերի սյուներն ու հենարանները, Բաթումի գլխավոր մուտքի մոտ խոչընդոտվել է երթևեկությունը, Թամար Մեփե պողոտայում ընկել են էլեկտրահաղորդման աշտարակները»,- հայտնել են Բաթումիի քաղաքապետարանից։
Բացի այդ, ուժեղ քամու պատճառով մեքենաներ են վնասվել նաև Բաթումիի գլխավոր մարզադաշտի մոտ գտնվող կայանատեղիում։ Վագոնների երկաթյա կառուցվածքն ընկել է: