Եր՞բ պետք է հանվի ջրատար գծերի վրա տեղադրված նշանները եւ ո՞վ է վերանորոգելու քանդված ասֆալտը

Եր՞բ պետք է հանվի ջրատար գծերի վրա տեղադրված նշանները եւ ո՞վ է վերանորոգելու քանդված ասֆալտը

Նինոծմինդա քաղաքում հաճախ են տեղի ունենում ջրատար խողովակների հետ կապված վթարներ, որոնց հետեւանքով ջրամատակարարող ընկերության աշխատակիցները հարկարդրված քանդում են ասֆալտի շերտը՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Դրանից հետո նաեւ վնասվում են ճանապարհները եւ ասֆալտը, եւ այս պահին քաղաքում կան մի քանի տեղեր (Ազատության եւ Էրզրումյան խաչմերուկ, Վրացական փողոց, Չարենցի փողոց եւ այլն), որտեղ ջրատար գծերը վերանորոգվել է սակայն զուշացնող նշանները դեռ տեղում են, ինչպես նաեւ քանդված ասֆալտը չի վերանորոգվել:

Այս հարցի շուրջ զրուցեցինք ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանի հետ:

Նրա խոսքով. «Մեր ընկերությունը մոտ ապագայում պայմանագիր կկնքի «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության հետ, որից հետո կասֆալտապատեն այդ քանդված հատվածները»:

Կարդացեք նաեւ՝