Սեքսուալ գործողություններ կատարած 60-ամյա տղամարդը տուժող դեռահասի հոր ընկերն է

Սեքսուալ գործողություններ կատարած 60-ամյա տղամարդը տուժող դեռահասի հոր ընկերն է

Շիդա Քարթլիում՝ Քարելիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, իրավապահները մեկ անձի են ձերբակալել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով։ Ձերբակալվածը 60 տարեկանից բարձր տղամարդ է։

Ըստ առկա տեղեկությունների՝ մեղադրյալը տուժող դեռահասի հոր ընկերն է։

Ինչպես Interpressnews-ին հայտնել են ՆԳՆ-ից, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բնույթի գործողություններ անչափահասի նկատմամբ։