
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկանում ենք, որ ձնաբքի և մերկասառույցի պատճառով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 28-կմ 112 հատվածում և Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 94-կմ 110 հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելվում է կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։