
Մարտի 30 -ին հոսանքազրկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Թորիա եւ Ուչմանա գյուղերը:
Մենք հեռախոսազրույց ունեցանք «Էներգո-Պրո-Ջորջիա» ընկերության աշխատակցի հետ ով ասաց, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը գիշերվա քամու պատճառով տեղի ունեցած վթարն է, այս պահին ընթանում են որոնողական աշխատանքներ:
«Դեռեւս հայտնի չէ վթարի վայրը, գտնելուն պես կանցկացվի համապատասխան աշխատանքներ եւ էլեկտրականությունը մոտ 2 ժամ հետո կվերականգնվի»,- նշեց աշխատակիցը:
Կարդացեք նաեւ՝