2022 թվականին Վրաստանում ծնվել է 42 319 մարդ, մահացել՝ 49 118 մարդ

2022 թվականին Վրաստանում ծնվել է 42 319 մարդ, մահացել՝ 49 118 մարդ

Վրաստանի ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում ծնվել է 42 319 երեխա, այդ թվում՝ 21 897 տղա և 20 422 աղջիկ։

Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով։

Վրաստանի վիճակագրության տարածած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին ամենաշատ ծնունդները գրանցվել են Թբիլիսիում՝ 14202 երեխա, իսկ ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում՝ 246 երեխա:

Ինչ վերաբերում է մահերին, ապա Վրաստանի վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, մահացությունների թիվը նվազել է 18,0%-ով և կազմել 49118։