Աշակերտին ապտակած ուսուցիչը հեռացվել է դպրոցից

Աշակերտին ապտակած ուսուցիչը հեռացվել է դպրոցից

Գորիի Փլավիի հանրակրթական դպրոցից աշխատանքից ազատել են աշակերտին ծեծի ենթարկած ուսուցչին: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ ուսուցիչը ապտակում է աշակերտներից մեկի ձեռքին։

«Կարգապահական կոմիտեն հետաքննություն էր սկսել ու այսօր ավարտել, ուսուցչին հեռացրել են դպրոցից, այո, [ֆիզիկապես դիպել է աշակերտին], դա փոխանցվել է ոստիկանությանը [տեղեկությունը], և ոստիկանությունը պետք է սկսի հետաքննություն, դպրոցը դիմել է ոստիկանություն»։ – Հեռախոսազրույցում գլխավոր ալիքին ասել է Գորիի ռեսուրսային կենտրոնի ղեկավար Նանա Թերմակոզաշվիլին։

Կապ է հաստատվել ՆԳՆ-ի հետ, նրանց պատասխանը դեռևս հայտնի չէ: tv9news.ge