Ծղալտուբո-Քութաիսի ճանապարհին սպանություն է տեղի ունեցել, երկու երիտասարդ է մահացել. Հաղորդվում է, որ երեք խմած փձջընկերներ բանավոր վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը հանել է գրանցված հրազենը՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ Արդյունքում՝ իբր պատահական կրակոցի զոհ է դարձել երկու մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Ինչպես InterpressNews-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։