
ԱՄՆ-ում տորնադոները խլել են 26 մարդու կյանք: Աղետը հարվածել է երկրի հարավային և միջին արևմուտքին։
Տորնադոյի հետեւանքով տներ են ավերվել, հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։
«Washington Post»-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին Ամերիկայում մոտ 60 տորնադո է գրանցվել։
Տարերային աղետի պատճառով որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։
Տուժածներին օգնելու համար մոբիլիզացվել է նաև Ազգային գվարդիան։