2023 թվականի մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։ Այս մասին ասվում է ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության կայքում:
«Խորհրդակցության ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուսաստանցի սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին։
Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով 2023 թվականի ապրիլի 5-ից դադարեցնել երկրի բոլոր ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։
Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հավեյալ՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով», – ասվում է հաղորդագրությունում։