Երկրում կանանց նկատմամբ բռնությունն ու ճնշումը պետք է մեկընդմիշտ դադարեցվի. Օմբուդսմեն

Երկրում կանանց նկատմամբ բռնությունն ու ճնշումը պետք է մեկընդմիշտ դադարեցվի. Օմբուդսմեն

Երկրում կանանց նկատմամբ բռնություններին և ճնշումներին մեկընդմիշտ պետք է վերջ տրվի»,- այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։

Նա արձագանքել է Թբիլիսիում տեղի ունեցած կանանց համերաշխության երթին, որին մասնակցել է, և նշել, որ բոլորը միասին պետք է դատապարտեն կանանց նկատմամբ ցանկացած բռնություն և մշտապես զգոն լինեն այդ իրավունքների պաշտպանության համար։

«Այսօր ոչ միայն որպես հանրային պաշտպան, այլ նաև որպես այս երկրի քաղաքացի և աղջկա հայր եկա և համերաշխություն հայտնեցի այսօրվա ակցիայի գաղափարին։

Այս երկրում կանանց նկատմամբ բռնությանն ու ճնշմանը պետք է մեկընդմիշտ վերջ դրվի։ Մեր երկրի, մեր մշակույթի համար կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը բոլորովին խորթ է։ Մեր պատմական անցյալը ոչ այլ ինչ է, քան հավատարմություն և հարգանք հավասարության նկատմամբ, ինչը մինչ օրս համարում եմ մեր երկրի ինքնության հիմնական առավելությունը։

Այդ իսկ պատճառով մենք բոլորս միասին պետք է դատապարտենք կանանց նկատմամբ ցանկացած բռնություն և մշտապես զգոն լինենք այդ իրավունքների պաշտպանության համար»,- գրել է Իոսելիանին։