13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել

13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Վրաստանի Կախեթիի մարզի մունիցիպալիտետներից մեկում 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել՝ 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, RadioTavisupleba-ին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը վերաբերում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն։

Տեղեկության համաձայն, 25-ամյա երիտասարդը անչափահասի հեռավոր ազգականն է և ապրում էր նույն ընտանիքում՝ որպես վարձակալ։

Հարկ է նշել, որ աղջկա նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության մասին ընտանիքն իմացել է այն բանից հետո, երբ 13-ամյա աղջնակն ու 25-ամյա երիտասարդն անհետացել են։ Աղջկա տատիկը դիմել է ոստիկանություն։ Մի քանի օր փնտրելուց հետո 25-ամյա երիտասարդին ձերբակալել են, իսկ աղջկան վերադարձրել են ընտանիք։

Ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:aliq.ge