Քաղաքացիները կեղծ ԱԱՀ-ով փորձել են պետբյուջեից ստանալ 500 հազար լարի

Քաղաքացիները կեղծ ԱԱՀ-ով փորձել են պետբյուջեից ստանալ 500 հազար լարի

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ քննչական ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պատասխանատվության են ենթարկվել երկու անձ՝ իրենց պաշտոնեական կարգավիճակը օգտագործելով, կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խաբեությամբ ուրիշի ունեցվածքը խոշոր չափերով հափշտակելու փորձի համար։


Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, նախնական համաձայնությամբ իրենց ղեկավարած ընկերությունների անունից կեղծ հարկային հաշիվներ են պատրաստել, որով, իբր, իրականացրել են անշարժ գույքի առքուվաճառքի գործարք, ինչով ապօրինի ստեղծել են կեղծ ԱԱՀ-ի ակտիվ՝ 998 389 լարիի չափով, որից հետո փորձել են պետական բյուջեից վերադարձնել 500 հազար լարի։
Հետաքննության շրջանակներում անցկացված հարկային ստուգման արդյունքում 998 389 լարիի չափով կեղծ ԱԱՀ ակտիվը չեղարկվել է։


Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 210-րդ, 2-րդ, 180-րդ, 2-րդ և 3-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։sknews.ge