Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, աժնիքրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ օպերատիվ ճիշտ ու գրագետ գործողությունների արդյունքում բացահայտել են Դիլիջան քաղաքում 1 օր առաջ տեղի ունեցած սպանության դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 2-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 16։30-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 63-ամյա Վարսենիկ Մ․-ն է։ Իսկ հարազատները բժիշկներին հայտնել են, որ վերջինս որդու և հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Տեղում դատաբժիշկը զնելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ ակնակապճային շրջանում կան կապտուկներ։ Իսկ որդին հայտնել է, որ այդ կապտուկներն առաջացել են մարտի 31-ին տանը վայր ընկնելու հետևանքով։
Մահացածի հարազատներին գուցե թվացել է, թե ոստիկանները հալած յուղի նման են ընդունել իրենց խոսքը։ Մինչդեռ Ոստիկանութան Տավուշի մարզային վարչության ու Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ մահացածի հարազատների հայտնածը իրականությանը չի համապատասխանում, ու ձեռնարկելով անհաժեշտ գործողություններ, Ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխում մահացածի հարսին՝ 40-ամյա Տաթևիկ Մ․-ին, որտեղից էլ նրան ներկայացնում են Դիլիջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի էին։ Հարսը մետաղյա շերեփով պարբերաբար հարվածել է Վարսենիկ Մ․-ի գլխին ու դեմքին, պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Տաթևիկ Մ․-ն, քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։