
Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Մեշհեդ քաղաքի ElectroSteel կենցաղային տեխնիկայի գործարանի երեք պահեստներում։
Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։ Միջադեպի վայր է ժամանել հրշեջ ծառայությունների մոտ 100 բրիգադ։ Այս պահին հրդեհի մասշտաբների պատճառով գործարանը պատված է ծխով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների և բռնկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 1in.am