Դեղորայքի, սննդամթերքի և վառելիքի գները կշարունակեն նվազել.Ղարիբաշվիլի

Դեղորայքի, սննդամթերքի և վառելիքի գները կշարունակեն նվազել.Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, երկրում գործազրկությունն ու աղքատությունը պատմական նվազագույնի են հասցվել, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են պատմական առավելագույնին` 2 միլիարդ դոլարի:

Ըստ վարչապետի` կառավարությունը ծրագրում է մեծ նախագծեր սկսել։ Ղարիբաշվիլիի հավաստմամբ, Վրաստանում դեղորայքի, սննդամթերքի և վառելիքի գները շարունակում են նվազել։

Կառավարության ղեկավարը խոսել է նաև գնաճի մասին Ըստ նրա՝ Վրաստանը` աշխարհի համեմատ, կարողացել է գնաճը պահել ցածր մակարդակի վրա:

«Անցյալ տարի գնաճն իր գագաթնակետին էր՝ 13 տոկոս։ Տարեվերջին հասցրինք 9 տոկոսի։ Հիմա՝ մարտին, կա 5,3 տոկոս գնաճ, ինչը, իհարկե, շատ մեծ առաջընթաց է»,- ասել է Ղարիբաշվիլին: